пятница, 30 июня 2017 г.

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Շուրջ վեցհազարամյա պատնություն ունեցող հայկական ճարտարապետությանը բնորոշ են զարգացման բարձր մակարդակը, գեղարվեստական հարուստ ավանդույթները և ազգային ինքնատիպությունը, որոնք, բացի բնական պայմաններից, կացութաձևից և ժողովրդական ակունքներից, պայմանավորված են տեղական շինանյութերի գեղարվեստաֆիզիկական հատկանիշներով:

четверг, 29 июня 2017 г.

Բանահյուսություն

Բանահյուսությունը ժողովրդի բանավոր ստեղծագործությունն է, նրա հավաքական բանականության և հավաքական հույզի արգասիքը: Սկիզբ առնելով անհիշելի ժամանակներից, այն հոսանուտ գետի պես, անընդհատ նորոգվել է, իր մեջ ներառելով ժողովրդի աշխարհընկալումը, դարավոր կենսափորձն ու իմաստությունը:
Բանահյուսությունը, որպես հոգևոր մշակույթի կարևորագույն բնագավառ, հաստատագրված բնագրեր չի ճանաչում և փոխանցվում է բերնեբերան:

вторник, 27 июня 2017 г.

ՀԱՅԵՐԵՆ

Հայոց լեզուն հայ ժողովրդի ազգային լեզուն է, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն: Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և կազմում առանձին ինքնուրույն ճյուղ: Հայոց լեզվով կամ հայերենով խոսում են նաև Ջավախքում ու Սփյուռքում: