четверг, 29 июня 2017 г.

Բանահյուսություն

Բանահյուսությունը ժողովրդի բանավոր ստեղծագործությունն է, նրա հավաքական բանականության և հավաքական հույզի արգասիքը: Սկիզբ առնելով անհիշելի ժամանակներից, այն հոսանուտ գետի պես, անընդհատ նորոգվել է, իր մեջ ներառելով ժողովրդի աշխարհընկալումը, դարավոր կենսափորձն ու իմաստությունը:
Բանահյուսությունը, որպես հոգևոր մշակույթի կարևորագույն բնագավառ, հաստատագրված բնագրեր չի ճանաչում և փոխանցվում է բերնեբերան:
Հայ ժողովրդական բանահյուսությունն սկզբնավորվել է հայկական ցեղերի և հայոց լեզվի առաջացման հետ միաժամանակ։ Պատմականորեն նախորդել է հայ գրավոր դպրությանը, դարեր շարունակ եղել ժողովրդի հոգևոր գեղարվեստ, պահանջների բավարարման հիմնական միջոցը․ հայ գրականության սկզբնավորման շրջանում (V դ․) դարձել է նրա կայուն հիմքերից ու բաղադրիչներից մեկը, ապա բանավոր ավանդությամբ շարունակել է զարգանալ իր ինքնուրույն ճանապարհով, ուշ միջնադարում (XII—XVI դդ․) զորեղ կերպով ներազդել է հայ գեղարվեստի, գրականության վրա, առանձին ժանրերով (հանելուկ, առակ, երգ, զրույց) թափանցել նրա մեջ, երանգավորել գրականության ոգին ու արտահայտության միջոցները, հասել մինչև մեր օրերը։ XIX—XX դդ․ հայ գրողների հատուկ միտումով մշակվել է և օգտագործվել նոր գրականության մեջ։
Բանահյուսության ժանրային համակարգը ձևով բաժանվում է 3 խմբի. արձակ – պատումային (հեքիաթ, աոակ, ավանդություն, զրույց), չափածո-երգային (ժողովրդական վեպ, վիպական, ծիսական, քնարական երգեր), բանաձևային (առած, հանելուկ, երդում, անեծք, օրհ նանք, հմայական աղոթք)։
Իր բնույթով ու կիրառությամբ բանահյուսությունը բաժանվում է մի քանի խմբի․ ծիսահմայական, վիպական, քնարական, առածներ և ասացվածքներ, հանելուքներ:

Комментариев нет:

Отправить комментарий