суббота, 1 июля 2017 г.

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ գրականությունը համաշխարհային գրականության անբաժան մի մասն է Այն անցել է ազգային գրականության զարգացման բոլոր փուլերը և մարդկության է տվել անփոխարինելի գոհարներ: Սեփական գրերը հայ գրականությանը հաղորդել են նաև ուրույն զարգացման հնարավորություն և անկրկնելիություն: Գրերի գյութից հետո գրականությունը հարստացել է բանահյուսական մեծ ժառանգությամբ, դարերի ընթացքում հանդես են եկել գրական նոր ինքատիպ ոճեր և ձևեր: Հայ գրականության, մասնավորապես՝ թարգմանչության շնորհիվ պահպանվել են նաև համամարդկային կարևոր նշանակության և եղակի ստեղծագործություններ:
Հայ գրերի գյութը (405թ.) խթան է հանդիսանում ազգային գրականության ստեղծման համար: V դարում Հայաստանում ծավալվեց մշակութային զորեղ շարժում, որը հիմք դրեց ազգային գրականության հետագա զարգացմանը: Ժամանակաշրջանը համարվում է հայ գրականության «ոսկե դարը» : Գրականությանը նոր շունչ է հաղորդում գրատպության գյուտը (1512թ):

Комментариев нет:

Отправить комментарий