понедельник, 10 июля 2017 г.

ՊԱՐԱՐՎԵՍՏ

Հայկական մշակութային արժեքների շարքում առաջատար դիրք է գրավում պարարվեստը և նրա՝ սերունդներին փոխանցած հայ պարային ավանդույթները: Իր պարային ժեստերի միջոցով պարարվեստի հարթակն է ներկայացրել հայ ժողովրդին հուզող մի շարք հարցեր, դրանց լուծման ուղիները: Հայկական պարարվեստը անբաժան է հայ ազգի կենցաղից, նրա ապրումներից և սպասելիքներից:
Հայկական պարարվեստի զարգացման ընթացքը տեղի է ունեցել փուլային տարբեր բաժանումներով: Առաջինը համարվում է ժողովրդական պարարվեստի ակունքները: Այս փուլի մասին վկայությունները կապվում են երաժշտական և բանավոր տեքստերից մեզ հասած բազմաթիվ հասկացությունների և հայերենում պահպանված ու լայնորեն օգտագործվող պարային ինչպես նաև թատերական մի շարք տերմինների հետ: Այս շրջանում պարացանկի հիմնական մասը կազմել են արարողական, ճամփորդական և ծիսական պարերը:
Պարը հանդիսացել է հայ ժողովրդի բնավորության և գեղագիտական մտածողության ամենավառ արտահայտչամիջոցներից մեկը և արտացոլում է հայ ժողովրդի ազգային բնավորությունը, հոգեկան աշխարհը, բնության ու կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքը: Հազարամյակներ շարունակ հայ ժողովուրդը կարողացել է պահպանել իր էթնիկ պարարվեստը` շեշտված ազգային ոճով: Հայկական ազգագրական պարարվեստի հիմնական գծերը պահպանվել են արդի հայկական խմբակային, տղամարդկանց և կանանց ազգային և ժողովրդական պարերում: Տղամարդկանց մոտ, որպես տեխնիկապես աշխույժ, կենսախինդ, առնական և կանանց մոտ շարժումների ազնվականության և խորաթափանցության մեջ, որտեղ բյուրեղացվել է հայ կնոջ հոգեկան խառնվածքը, պատշաճությունն ու աշխարհիկ գեղեցկությունը:
Պարարվեստի զարգացող օղակ լինելու մասին վկայում է հայկական բալետը: Հայ բեմական պարի և բալետի ասպարեզում առաջին քայլերն արվել են XIX դ․ կեսին։ Բեմադրվել են մի շարք բալետներ՝ հայտնի բալետմայստերների կոմից: Նրանք պարարտ հող են ստեղծել Խորհրդային հայկական պարարվեստի կայանալու և նրա ստեղծարար աշխարհի համար: Ավելին...


 

Комментариев нет:

Отправить комментарий