среда, 12 июля 2017 г.

Հայկական կրկես

Հայկական կրկեսն ունի դարերի պատմություն: Այն իր ուրույն տեղն է զբաղեցնում համամարդկային մշակութային ժառանգության շրջանակներում` ունենալով զարգացման ինքնատիպ պատմություն` լի անկումներով և վերելքներով:Հայաստանը կարող է համարվել կրկեսի հայրենիքներից մեկը: Մատենագրության տվյալները և ավանդված իրողությունները հայկական հին ու միջնադարյան կրկեսը ներկայացնում են շրջիկ թատրոնի տեսքով: Միջնադարում կրկեսը եղել է նաև ուժային ցույցերի, կոփամարտի և ըմբշամարտի վայր: Կիլիկյան աղբյուրներում տեղեկություններ կան հեծելախաղային կրկեսի մասին:
Կրկեսը, որպես խաղային բանահյու­սության և խորհրդապաշտական արվես­տի հնագույն ձևերից, հայ միջնադարում եղել է թատրոնի ամենաընդունված տե­սակը և կոչվել «թատր» կամ «թէատրոն»։ Մատենագրական տվյալները և ավանդ­ված իրողությունները հայկական հին ու միջնադարյան կրկեսը ներկայացնում են շրջիկ թատրոնի տեսքով։ Այն լարախաղացության մեջ դրսևորվել է իր իմաստաբանության և գեղագիտության բոլոր գծերով։ Լարախաղացությունն ավելի շոշափելի պատ­կերացում է տալիս այն կրկեսի մասին, որի ակնհայտ հետքերը կան միջնադար­յան բազում մանրանկարներում։
Հայկական կրկեսային արվեստի պատմության ամենավառ էջը ստեղծել է ՀԽՍՀ ժողովրական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Լեոնիդ Ենգիբարյանը։ Նա ստեղծել է ավանդական ծաղրածուի դիմակ՝ մերթ տխուր, մերթ ուրախ, մերթ երկչոտ, մերթ համարձակ, բացահայտելով մարդկային ապրումների մի ամբողջ հաջորդականություն։ Նա օժտված էր ժամանակակից աշխարհը բանաստեղծորեն ընկալելու հատկությամբ, տիրապետում էր կրկեսային արվեստի գրեթե բոլոր ժանրերին։ Ենգիբարյանի տարերքը մնջախաղն էր, և նա ստեղծել է իր՝ ենգիբարյանական մնջախաղը։

Комментариев нет:

Отправить комментарий