воскресенье, 2 июля 2017 г.

ԿԵՐՊԱՐՎԵՍՏ

Հայկական կերպարվեստն անցել է զարգացման ուրույն ուղի` ներդաշնակեցնելով ազգային ավանդույթները և համաշխարհային մշակույթի ձեռքբերումները: Կրելով հարևան քաղաքակրությունների մշակութային ազդեցությունը, այն կարողացել է վերամշակել և ազգային դարձնել որոշ տարրեր, միաժամանակ` թողնել իր ազգային ներկապնակի ազդեցությունը: Անզուգական է հայկական մանրանկարչությունը և քանդակագործությունը, եզակի են որմնանկարչության և կիրառական արվեստի նմուշները: Անգնահատելի է հայ նկարիչների ներդրումը համամարդկային ժառանգության գանձարանում:

Հայկական լեռնաշխարհում արվեստի առաջին նմուշները հայտնվում են նոր քարի դարում` նեոլիթում: Դրանցից հնագույնները շուրջ 10-հազարամյա վաղեմություն ունեն, պատկանում են քարայրային գեղանկարչությանը:
Հայկական կերպարվեստի զարգացումը ընթանում էր պատմական մի քանի փուլերով` հնագույն (մ.թ.ա IV-I հազարամյակներ), հին (մ. թ. ա. VI – մ.թ. III դարեր), վաղմիջնադարյան (IV–VII դարեր), զարգացած միջնադարյան (IX — XIV դարեր), ուշմիջնադարյան (XVII–XVIII դարեր), նոր ( (XIX դարից մինչև XX դարի առաջին երկու տասնամյակներ) և նորագույն (1918 թվականից):
Ազգային կերպարվեստի բացառիկ գանձերից են խաչքարերը, որոնցից յուրաքանչյուրն ինքնատիպ է: Հայաստանում առաջին խաչքարերը կերտվել են IX դ` արաբական լծի թոթափումից հետո։ Այդ բարձրաքանդակ խաչերով սալերը դարձան միջնադարյան Հայաստանի արվեստի առավել տարածված կոթողները։
Միջնադարյան հայկական կերպարվեստը ունի զարգացման իր ուրույն ուղեգիծը, իր մեջ ներառելով թե հին ավանդույթները, թե` բյուզանդականը: Միջնադարյան Հայաստանի կերպարվեստում գերիշխել են կրոնական թեմաներն ու սյուժեները: Հայ մատենագրչության ձևավորումն ու ծաղկումը հանդես է բերում համաշխարհային նշանակության գոհարներ, իսկ հայ մատենագիրներն ու նկարիչները հայտնի են դառնում ամբողջ աշխարհում (Թորոս Ռոսլին, Սարգիս Պիծակ): Միջնադարյան մագաղաթյա կամ թղթե մատյանները եզակի են իրենց գեղարվեստական լեզվով, բարձր մակարդակի ինքնուրույն պատկերային մտածողությամբ: Հայաստանյաց Առաքելական եկեղեցու ավանդորեն` պատկերամարտ լինելը բացառեց որմնանկարչության բուռն զարգացումը, ինչը, թեևս, չխանգարեց քանդակագործությանը:    Ավելին


Комментариев нет:

Отправить комментарий