четверг, 6 июля 2017 г.

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Հայկական երաժշտությունը հայ ժողովրդի դարավոր երաժշտական մշակույթն է։ Սաղմնավորվելով ժողովրդական երաժշտության ընդերքում, հայկական երաժշտարվեստի արմատները հասնում են հազարամյակների խորքը։ Կրելով հարևան քաղաքակրությունների մշակութային ազդեցությունը, այն կարողացել է վերամշակել և ազգային դարձնել որոշ տարրեր, միաժամանակ` թողնել է իր ազգային ներկապնակի ազդեցությունը` տալով համամարդկային արժեքներ:
Հայկական երաժշտությունը մոնոդիկ է ՝ հիմնված գերազանցապես դիատոնիկ կամ մեծացված սեկունդա պարունակոդ ձայնակարգերի վրա: Բնորոշ են չափի փոփոխականությունը, ռիթմի անհամաչափությունը: Տարածված են հիմնականում երկմաս և բարդ ձևերը:
Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերներում կերպավորված ծիսական տարբեր, այդ թվում և «հնչող», պարային տեսարանները գաղափար են տալիս դիտարկվող ժամանակներին հատուկ հասարակական զարգացման մակարդակի և մտայնության մասին։ Արդեն մ.թ.ա. III հազարամյակում ձևավորվել էր հայկական երաժշտության որակային յուրահատկությունը, առաջ են եկել հայկական ժողովրդական գործիքները, որոնցից փանդիռը, թմբուկը, սրինգը, քնարը և շեփորը: Երաժշտությունը Հայաստանի տարածքում սկզբնավորվել է մ. թ. ա. XX—XVIII դդ.՝ Առաջավոր և Փոքր Ասիայի ժոդովուրդների երաժշտական մշակույթի փոխազդեցությամբ: Երաժշտական ֆոլկլորի ծիսաձևերի մասին տեղեկություններ կանմ. թ. ա. XIV դ. խեթական սեպագրում:
Ապրելով նախնական խմորման հարյուրամյա մի շրջան, գրերի գյուտի շնորհիվ հայկական երաժշտությունը բարձրանում է հայոց մասնագիտացված և արդեն գրական լեզվի վրա խարսխված, ձևով ու բովանդակությամբ նորոգված և ազգայնացված արվեստի աստիճանին և, անցնելով բարեշրջման մեծ բովով, այդ պատմաշրջանի վերջերում դուրս է գալիս, իր ժամանակի չափանիշով, զարգացման մայրուղիներից մեկը: Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը, եկեղեցական երաժշտության հիմքում դնելով հայոց ավանդական ձայնեղանակները ` դարձան նաև հայկական հոգևոր ինքնուրույն երգի նահապետները:
Հայկական երաժշտարրվեստի զարգացումը ընթանում էր պատմական մի քանի փուլերով` հնագույն (մ.թ.ա IV-I հազարամյակներ), հին (մ. թ. ա. VI – մ.թ. III դարեր), վաղմիջնադարյան (IV–VII դարեր), զարգացած միջնադարյան (IX — XIV դարեր), ուշմիջնադարյան (XVII–XVIII դարեր), նոր ( (XIX դարից մինչև XX դարի առաջին երկու տասնամյակներ) և նորագույն (1918 թվականից):
Հայաստանի երաժշտական կյանքում X– XI դդ․ իրագործված մեծագույն տեղաշարժի ներքին բովանդակությունը կազմում է տաղային արվեստի ծաղկումը։ Ընդգրկելով մեղեդիների, սրբասացությունների, նաև` ծանր ու ստեղի շարականների հորինումը, այն ներկայացրել է նորակերտ ստեղծագործությունների մի ուրույն ոլորտ։ Հաստատվում և զարգանում է երաժշտական մի նոր ոճ ։ XVI – XVII դդ․Պարսկաստանի հյուսիսում և Արևմտյան Հայաստանում, հայ–թուրքական միջավայրում, քաղաքաբնակ արհեստավորների շրջանակներում ծագում է աշուղությունը: Ավելին...

Комментариев нет:

Отправить комментарий