Հայկական Մշակույթ

Հայկական մշակույթը հանդես է եկել որպես բարդ ու ճկուն մի համակարգ, որը մշտապես գտնվել է տարբեր ժողովուրդների փոխազդեցությունների ոլորտում, բայց, միաժամանակ, պահպանել իր ինքնատիպությունը և եզակիությունը:
Այն ուշագրավ երևույթ է նաև համաշխարհային մշակույթի հայեցակետից, քանի որ խնամքով պահպանելով ու հարստացնելով սեփականը՝ հայ ժողովուրդը դրանով իսկ արժանի ավանդ է ներդրել երկրագնդի ժողովուրդների ընդհանուր մշակութային գանձարանում:
Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակույթը զարգացել է ոչ միայն իր բուն հայրենիքում, այլև Սփյուռքում՝ դարեր շարունակ հանդիսանալով հայությունը միավորող և նրա ինքնությունը պահող կարևորագույն նեցուկը:

Ավելին տես կայքում..                                   
ՀԱՅԵՐԵՆ


Հայոց լեզուն հայ ժողովրդի ազգային լեզուն է, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն: Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և կազմում առանձին ինքնուրույն ճյուղ: Հայոց լեզվով կամ հայերենով խոսում են նաև Ջավախքում ու Սփյուռքում:
Հայերենն աշխարհի հնագույն լեզուներից է: Խոսողների ընդհանուր թիվը հասնում է 6 միլիոնի: Այն ծագել է հայ ժողովրդի ձևավորմանը զուգընթաց՝ Հայկական լեռնաշխարհում: Գրավոր հուշարձաններով ավանդվել է V դարի սկզբից՝ հայոց գրերի գյուտից անմիջապես հետո:

Ավելին                   Կայքում

ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ
Բանահյուսությունը ժողովրդի բանավոր ստեղծագործությունն է, նրա հավաքական բանականության և հավաքական հույզի արգասիքը: Սկիզբ առնելով անհիշելի ժամանակներից, այն հոսանուտ գետի պես, անընդհատ նորոգվել է, իր մեջ ներառելով ժողովրդի աշխարհընկալումը, դարավոր կենսափորձն ու իմաստությունը:
Բանահյուսությունը, որպես հոգևոր մշակույթի կարևորագույն բնագավառ, հաստատագրված բնագրեր չի ճանաչում և փոխանցվում է բերնեբերան: Ավելին Կայքում


ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
 Շուրջ վեցհազարամյա պատնություն ունեցող հայկական ճարտարապետությանը բնորոշ են զարգացման բարձր մակարդակը, գեղարվեստական հարուստ ավանդույթները և ազգային ինքնատիպությունը, որոնք, բացի բնական պայմաններից, կացութաձևից և ժողովրդական ակունքներից, պայմանավորված են տեղական շինանյութերի գեղարվեստաֆիզիկական հատկանիշներով: Այն ոչ միայն կրել է հարևան քաղաքակրթությունների ազդեցությունը, այլ ունեցել նաև իր ներդրումը` համաշխարհային, մասնավորապես` եվրոպական ճարտարապետության զարգացման մեջ: Հայ վարպետները միշտ քայլել են ճարտարապետության համաշխարհային մշակույթին համընթաց, եղել նրա առաջավոր ջոկատներում՝ հանդես գալով յուրօրինակ, քարի համար բնորոշ ստեղծագործություններով, Արևմուտքից և Արևելքից ընդունել են լավագույնը, առաջադիմականը, և, վերաիմաստավորել այն` համաձայն նոր հողին, նոր մտածողությանը, միաժամանակ` տալով սեփականը: Ավելին Կայքում
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայ գրականությունը համաշխարհային գրականության անբաժան մի մասն է Այն անցել է ազգային գրականության զարգացման բոլոր փուլերը և մարդկության է տվել անփոխարինելի գոհարներ: Սեփական գրերը հայ գրականությանը հաղորդել են նաև ուրույն զարգացման հնարավորություն և անկրկնելիություն: Գրերի գյութից հետո գրականությունը հարստացել է բանահյուսական մեծ ժառանգությամբ, դարերի ընթացքում հանդես են եկել գրական նոր ինքատիպ ոճեր և ձևեր: Հայ գրականության, մասնավորապես՝ թարգմանչության շնորհիվ պահպանվել են նաև համամարդկային կարևոր նշանակության և եղակի ստեղծագործությոուններ: Ավելին... Կայքում










ԿԵՐՊԱՐՎԵՍՏ
Հայկական կերպարվեստն անցել է զարգացման ուրույն ուղի` ներդաշնակեցնելով ազգային ավանդույթները և համաշխարհային մշակույթի ձեռքբերումները: Կրելով հարևան քաղաքակրությունների մշակութային ազդեցությունը, այն կարողացել է վերամշակել և ազգային դարձնել որոշ տարրեր, միաժամանակ` թողնել իր ազգային ներկապնակի ազդեցությունը: Ավելին Կայքում
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
Հայկական երաժշտությունը հայ ժողովրդի դարավոր երաժշտական մշակույթն է։ Սաղմնավորվելով ժողովրդական երաժշտության ընդերքում, հայկական երաժշտարվեստի արմատները հասնում են հազարամյակների խորքը։ Կրելով հարևան քաղաքակրությունների մշակութային ազդեցությունը, այն կարողացել է վերամշակել և ազգային դարձնել որոշ տարրեր, միաժամանակ` թողնել է իր ազգային ներկապնակի ազդեցությունը` տալով համամարդկային արժեքներ:
Հայկական երաժշտությունը մոնոդիկ է ՝ հիմնված գերազանցապես դիատոնիկ կամ մեծացված սեկունդա պարունակոդ ձայնակարգերի վրա: Բնորոշ են չափի փոփոխականությունը, ռիթմի անհամաչափությունը: Տարածված են հիմնականում երկմաս և բարդ ձևերը:
Ավելին... Կայքում...
ՊԱՐԱՐՎԵՍՏ
Հայկական մշակութային արժեքների շարքում առաջատար դիրք է գրավում պարարվեստը և նրա՝ սերունդներին փոխանցած հայ պարային ավանդույթները: Իր պարային ժեստերի միջոցով պարարվեստի հարթակն է ներկայացրել հայ ժողովրդին հուզող մի շարք հարցեր, դրանց լուծման ուղիները: Հայկական պարարվեստը անբաժան է հայ ազգի կենցաղից, նրա ապրումներից և սպասելիքներից: Ավելին ... Կայքում...
ԿՐԿԵՍ
Հայկական կրկեսն ունի դարերի պատմություն: Այն իր ուրույն տեղն է զբաղեցնում համամարդկային մշակութային ժառանգության շրջանակներում` ունենալով զարգացման ինքնատիպ պատմություն` լի անկումներով և վերելքներով: Հայաստանը կարող է համարվել կրկեսի հայրենիքներից մեկը: Մատենագրության տվյալները և ավանդված իրողությունները հայկական հին ու միջնադարյան կրկեսը ներկայացնում են շրջիկ թատրոնի տեսքով: Միջնադարում կրկեսը եղել է նաև ուժային ցույցերի, կոփամարտի և ըմբշամարտի վայր:Կիլիկյան աղբյուրներում տեղեկություններ կան հեծելախաղային կրկեսի մասին:
Ավելին... Կայքում

Комментариев нет:

Отправить комментарий