Հայկական Մշակույթ

вторник, 26 февраля 2019 г.

Հայկական խոհանոց և ավանդույթներ

Հայկական խոհանոցը, որպես այդպիսին, ձևավորվել է երեք հազար տարի առաջ: Զարգանալով և կատարելագործվելով դարերի ընթացքում՝ հայկական խոհանոցը առանձնանում է այնպիսի առանձնահատուկ գծերով, ինչպիսիք են ավանդույթները պահելու և նորերը վերցնելու կարողությունը: Դա արտահայտվում է ինչպես սիրելի ճաշատեսակներով, այնպես էլ դրանց պատրաստման եղանակներով:


Ավելին այստեղ. 

Հայկական տարազ

Հայկական տարազը հայոց բազմաբարբառ լեզվի նման բազմաբնույթ է: Այն ունի որոշակի անհատական բնույթ և բնութագրում է տվյալ ազգագավառին հատուկ ընդհանրացված գծերով, քանի որ անհատի վարքն ու բարքը, կենցաղը, մշակութային շատ տարրեր, այդ թվում և հագուստը, գտնվում են հանրության մշտարթուն հսկողության տակ, որն արգելում է յուրաքանչյուր շեղում գրված, կանոնագրված կամ չգրված սովորութային իրավունքից ու ավանդական բարքերից:

Ավելին այստեղ... 

среда, 13 февраля 2019 г.

Հայկական կինո

Հայ կինոյի ծնունդը կայացել էր խորհրդային հասարակարգի պայմաններում, բայց այն ոչ միայն կարողացել է ստեղծել իր ուրույն դիմագիծը, այլ նաև հաղորդել, նոր բովանդակության հասցնել ազգայինը: Թատերական արվեստի բարձր մակարդակի շնորհիվ հայկական կինոն ի սկզբանե հանդես է եկել մասնագիտացված և կայացած:

Ավելին կարդացեք այստեղ 

Հայկական թատրոն

 
Հ
այկական թատրոնը հունական և հռոմեական թատրոնների հետ միասին դասվում է աշխարհի ամենահին թատրոնների շարքին։ Այն հայկական մշակույթի առանցքային մասն է, և մեծ է նրա մշակութային ազդեցությունը: Անցնելով բազմադարյա զարգացման ուղի՝ հայկական թատրոնը անընդհատ հղկվել, ստացել է նոր դեմք և հայ ու օտարազգի հանդիսատեսին ներկայացրել իր անգնահատելի արժեքները: Թեև հայկական նոր թատրոնը ստեղծված է համաեվրոպական մշակութային հիմքի վրա, ազգայինը ոչ թե նրա արտաքին կերպարն է, այլ՝ գոյությունն ու նպատակը։
 
Ավելին այստեղ 

среда, 6 февраля 2019 г.

Հայկական կրկես



Հայաստանը կարող է համարվել կրկեսի հայրենիքներից մեկը: Մատենագրության տվյալները և ավանդված իրողությունները հայկական հին ու միջնադարյան կրկեսը ներկայացնում են շրջիկ թատրոնի տեսքով: Միջնադարում կրկեսը եղել է նաև ուժային ցույցերի, կոփամարտի և ըմբշամարտի վայր: Կիլիկյան աղբյուրներում տեղեկություններ կան հեծելախաղային կրկեսի մասին:

Ավելին այստեղ. 

Հայկական պարարվեստ


 Հայկական մշակութային արժեքների շարքում առաջատար դիրք է գրավում պարարվեստը և նրա՝ սերունդներին փոխանցած հայ պարային ավանդույթները: Իր պարային ժեստերի միջոցով պարարվեստի հարթակն է ներկայացրել հայ ժողովրդին հուզող մի շարք հարցեր, դրանց լուծման ուղիները: Հայկական պարարվեստը անբաժան է հայ ազգի կենցաղից, նրա ապրումներից և սպասելիքներից:

Ավելին այստեղ... 


суббота, 2 февраля 2019 г.

Հայկական երաժշտություն

 Հայկական երաժշտությունը  հայ ժողովրդի մշակույթի բազմադարյան ոլորտներից մեկն է։ Սաղմնավորվելով ժողովրդական բանահյուսության ընդերքում, հայկական երաժշտարվեստի արմատները հասնում են հազարամյակների խորքը։  Կրելով հարևան քաղաքակրությունների մշակութային ազդեցությունը, այն կարողացել է վերամշակել և ազգային դարձնել որոշ տարրեր, միաժամանակ` թողնել է իր ազգային ներկապնակի ազդեցությունը` տալով համամարդկային արժեքներ:

Ավելին այստեղ

пятница, 1 февраля 2019 г.

Հայկական կերպարվեստ

Հայկական կերպարվեստն անցել է զարգացման ուրույն ուղի` ներդաշնակեցնելով ազգային ավանդույթները և համաշխարհային մշակույթի ձեռքբերումները: Կրելով հարևան քաղաքակրությունների մշակութային ազդեցությունը, այն կարողացել է վերամշակել և ազգային դարձնել որոշ տարրեր, միաժամանակ` թողնել իր ազգային ներկապնակի ազդեցությունը: Անզուգական է հայկական մանրանկարչությունը և քանդակագործությունը, եզակի են որմնանկարչության և կիրառական արվեստի նմուշները, անգնահատելի՝ հայ նկարիչների ներդրումը համամարդկային ժառանգության գանձարանում: 

Ավելին այստեղ 

четверг, 31 января 2019 г.

Հայկական ճարտարապետություն



Հայ վարպետները միշտ քայլել են ճարտարապետության համաշխարհային մշակույթին համընթաց, եղել նրա առաջավոր ջոկատներում՝ հանդես գալով յուրօրինակ, քարի համար բնորոշ ստեղծագործություններով, Արևմուտքից և Արևելքից ընդունել են լավագույնը, առաջադիմականը, և, վերաիմաստավորել այն` համաձայն նոր հողին, նոր մտածողությանը, միաժամանակ` տալով սեփականը:

Ավելին այստեղ. 

Հայ գրականություն


Հայ գրականությունը համաշխարհային գրականության անբաժան մի մասն է Այն անցել է ազգային գրականության զարգացման բոլոր փուլերը և մարդկության է տվել անփոխարինելի գոհարներ: Սեփական գրերը հայ գրականությանը հաղորդել են նաև ուրույն զարգացման հնարավորություն և անկրկնելիություն: Գրերի գյութից հետո գրականությունը հարստացել է բանահյուսական մեծ ժառանգությամբ, դարերի ընթացքում հանդես են եկել գրական նոր ինքատիպ ոճեր և ձևեր: Հայ գրականության, մասնավորապես՝ թարգմանչության շնորհիվ պահպանվել են նաև համամարդկային կարևոր նշանակության և եղակի ստեղծագործություններ:


Հայ գրականության պատմությունը բաժանվում է մի քանի փուլի. Հայ հին գրականանություն (V-IX դդ.), միջնադարյան գրականություն (X-XVIII դդ), Նոր գրականություն (XIX դ), և Նորագույն (1918 թ.-ից)

Ավելին այստեղ. այստեղ

Հայկական բանահյուսություն


Բանահյուսությունը ժողովրդի բանավոր ստեղծագործությունն է, նրա հավաքական բանականության և հավաքական հույզի արգասիքը: Սկիզբ առնելով անհիշելի ժամանակներից, այն հոսանուտ գետի պես, անընդհատ նորոգվել է, իր մեջ ներառելով ժողովրդի աշխարհընկալումը, դարավոր կենսափորձն ու իմաստությունը: Բանահյուսությունը, որպես հոգևոր մշակույթի կարևորագույն բնագավառ, հաստատագրված բնագրեր չի ճանաչում և փոխանցվում է բերնեբերան:

Ժողովրդական բանահյուսությունն սկզբնավորվել է հայկական ցեղերի և հայոց լեզվի առաջացման հետ միաժամանակ


Ավելին... 

Հայերեն


Հայերենն աշխարհի հնագույն լեզուներից է: Խոսողների ընդհանուր թիվը հասնում է 6 միլիոնի:

Այն ծագել է հայ ժողովրդի ձևավորմանը զուգընթաց՝ Հայկական լեռնաշխարհում:

Գրավոր հուշարձաններով ավանդվել է  V դարի սկզբից՝ հայոց գրերի գյուտից անմիջապես հետո:

 Ավելին...

ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ




Հայկական մշակույթը հանդես է եկել որպես բարդ ու ճկուն մի համակարգ, որը մշտապես գտնվել է տարբեր ժողովուրդների փոխազդեցությունների ոլորտում, բայց, միաժամանակ, պահպանել իր ինքնատիպությունն ու եզակիությունը: Խնամքով պահպանելով ու հարստացնելով սեփականը՝ հայ ժողովուրդը իր արժանի ավանդն է ներդրել երկրագնդի ժողովուրդների ընդհանուր մշակութային գանձարանում: Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակույթը զարգացել է ոչ միայն իր բուն հայրենիքում, այլև Սփյուռքում՝ դարեր շարունակ հանդիսանալով հայությունը միավորող և նրա ինքնությունը պահող կարևորագույն նեցուկը:

Ավելին այստեղ